Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:

2018թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը (595), Կոնվերս Բանկը (239) եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (223):
[[gallery1]]
ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշատակումների քանակով առաջատար է թե՛ լրատվական կայքերում՝ 469 հրապարակում եւ թե՛ թերթերում՝ 111 հոդված: Հեռուստահիշատակումների քանակով առաջատար է Կոնվերս Բանկը՝ 26 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 321 հիշատակում, երկրորդը Կոնվերս Բանկն է՝ 183 հիշատակում, երրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկն է՝ 149 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարը Ինեկոբանկն է ՝ 83,6%, 56 դրական հիշատակում 67-ից: Երկրորդն այս ցուցանիշով Կոնվերս Բանկն է՝ 76,6%, 183 դրական հիշատակում 239-ից, երրորդը IDBank-ն է՝ 75,5%, 40 դրական հիշատակում 53-ից:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են 43 կայքեր, թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):

Ընդհանուր առմամբ, MaxMonitor-ը դիտարկում է 136 հայկական կայքեր:

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:

«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2018թ. 3-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: