Quantcast
Channel: Banks
Viewing all articles
Browse latest Browse all 750

Քարինջի կանայք «քարից բիզնես են քամում»

0
0

Շուտով սպառողը հայկական չրի եւ մուրաբայի՝ արդեն հայտնի արտադրողների շարքում կարող է տեսնել նաեւ Լոռիի Քարինջ գյուղի չրերն ու մուրաբաները, որոնք պատրաստվում են մի խումբ կանանց ձեռքով՝ սիրով ու հոգատարությամբ:

Այս գործի շուրջ կանանց համախմբողն Աննա Պողոսյանն է, որն առաջնորդվում է ոչ միայն սեփական բիզնես-նախաձեռնությունները զարգացնելու, այլեւ գյուղում ինչ-որ բան դեպի դրականը փոխելու ցանկությամբ: Banks.am-ը զրուցել է գաղափարի հեղինակի հետ եւ պարզել բիզնեսի զարգացման բոլոր մանրամասները:

Սեփական օրինակով

«Որոշեցի գյուղում անել էնպիսի բան, որ գյուղացիներին էլ կարողանամ աջակցել, բիզնեսը զարգանա գյուղում: Կանայք պետք է կոտրեն իրենց կարծրատիպերը, գիտակցեն, որ իրենք էլ կարող են աշխատել, ինչու՞ չէ՝ գումար վաստակել, ոչ թե սպասեն, որ ամուսինները գնան արտագնա աշխատանքի, փող ուղարկեն, որ ընտանիքները պահեն»,- պատմում է Աննան:
[[gallery1]]
Բայց մինչ Քարինջի կանանց կարծրատիպերը կոտրելն ու գյուղում ինչ-որ բան փոխելը, Աննան իր ընտանիքի հետ է փորձել օրինակ ծառայել գյուղացիներին:

2009-ին «Վորլդ Վիժն» կազմակերպությունը գյուղի 5 ընտանիքների սովորեցրել է զբաղվել մշակաբույսերի աճեցմամբ: Դասընթացների արդյունքում Հարությունյանների ընտանիքը (Աննայի ընտանիքը) լավագույնն է ճանաչվել, ինչից հետո կազմակերպությունը նրանց պատկանող տարածքում ջերմոց է կառուցել:

«Առաջին 2 տարին կազմակերպության հետ աշխատեցինք պայմանագրով, բերքի 30 տոկոսը պետք է տայինք կա՛մ համայնքի անապահով ընտանիքներին, կա՛մ մանկապարտեզին: Ընտրեցինք մանկապարտեզը: Երկու տարի թարմ բանջարեղեն էինք մատակարարում: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո էլ դեռ երկար ժամանակ օգնել ենք մանկապարտեզին»,- ոգեւորությամբ պատմում է Աննան:
[[gallery2]]
Ջերմոցում լոլիկ, կարտոֆիլ, ապա՝ ելակ են աճեցրել, հիմա նաեւ՝ լոլիկի սածիլներ, առանց փշի մոշի եւ ազնվամորու տնկիներ: Վաճառում են թե՛ տնկիները, թե՛ բերքը: ԱՄՆ-ից բերված ազնվամորու տնկիները վաճառում են 80-200, իսկ մոշինը՝ 500 դրամով: Երկուսի բերքն էլ՝ կիլոգրամը 800 դրամով:

«Նախքան ջերմոցի կառուցումը հողը փորձաքննության ենք տարել, այդ պատճառով վստահ ենք, որ էկոլոգիապես մաքուր հատապտուղներ ենք ստանում: Գները չենք փոխում: Օրինակ, ելակը սեզոնի սկզբում եւ վերջում վաճառում ենք նույն գնով՝ կիլոգրամը 500 դրամով: Սպառում ենք Քարինջում ու հարակից գյուղերում: Հիմա «մի քիչ՝ ամեն ինչից» տարբերակն է մեզ մոտ, բայց ամենաձեռնտուն ջերմոցում մոշ ու ազնվամորի աճեցնելն է»,- բացատրում է Աննան:

Ջերմոցից՝ խոհանոց

Ջերմոցային տնտեսությանը զուգահեռ՝ 2010-ից սկսած, Աննան տան պայմաններում զբաղվել է խմորեղենի արտադրությամբ: Հիմնական պատվիրատուն եղել են համագյուղացիները: Իսկ սիրելի զբաղմունքը բիզնես դարձնելու գործում նրան  աջակցել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ն:
[[gallery3]]
«2014-ին ՀԵԿԱ-ի բիզնես-դասընթացներին մասնակցելով՝ գաղափար կազմեցի, թե ինչ է բիզնեսը, ինչպես պետք է գրել բիզնես ծրագիր: Կարողացա դրամաշնորհ ստանալ՝ 1 մլն 200 հազար դրամի չափով, որով գնեցինք խմոր հունցելու սարքավորում, հաց եւ լավաշ թխելու համար նախատեսված վառարաններ, սառնարան: Հետո արդեն կազմակերպության աջակցությամբ ու ֆինանսավորմամբ, նաեւ՝ սեփական ներդրումներով հիմնեցինք հացաբուլկեղենի արտադրամաս: Ամեն օր գյուղի խանութին թարմ հաց էինք մատակարարում, այլ արտադրողներից էլ չէին վերցնում:

Մանկապարտեզը նույնպես շահեց: Եթե նախկինում մեկ շաբաթվա հացը միանգամից էին ստանում, ապա մեզնից գնելու դեպքում երեխաներն ամեն օր թարմ հաց էին ուտում»,- գյուղում իր բիզնեսի դրական ազդեցությունն է ներկայացնում Աննա Պողոսյանը:

Նա հավելում է, որ ամենակարեւորը ձեռքբերված փորձն էր. այն հետագայում շատ է օգնել այլ կազմակերպությունների հետ համագործակցության հարցում:

Գյուղի զարգացումը՝ կանանց միջոցով

Հաշվի առնելով այն, որ Քարինջը հարուստ է մշակովի ու վայրի պտուղներով, ինչպես նաեւ՝ օգտակար բույսերով, որ հատապտուղների մշակությունն արդյունավետ է գյուղում, «Կանաչ արահետ» կազմակերպությունն այստեղ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագիր է սկսում:

2014-ին հիմնվում է Քարինջի կանանց խումբը: Խմբի համակարգող է ընտրվում Աննա Պողոսյանը, որի ընտանիքի փորձն արդեն հայտնի էր ամբողջ համայնքում:

Խմբի կանայք մինչ օրս զբաղվում են խոտաբույսերի հավաքչությամբ, պտուղների արտադրությամբ ու իրացմամբ: Մշակության մեջ ներդրված բույսերից բացի, նրանք նաեւ վայրի հատապտուղներ եւ ուտելի բույսեր (ավելուկ, թրթնջուկ, սինդրիկ, դաղձ, ուրց, խնկածաղիկ եւ այլն) են հավաքում ու վերամշակում՝ չորացնում, պահածոյացնում, վերջում՝ փաթեթավորում:
[[gallery4]]
Չրերն ու մուրաբաները

«Կանաչ արահետ»-ի կողմից կանանց խմբի համար արտադրամաս է ստեղծվել՝ համապատասխան կահավորմամբ ու անհրաժեշտ սարքավորումներով, որոնք օգտագործվում են մրգերի չորացման, մուրաբաների, խյուսերի եւ հյութերի պահածոյացման նպատակով:

«Մոշի, ազնվամորու, վայրի հոնի, ընկույզի մուրաբաներ ենք հիմնականում պատրաստում: Այս տարի նաեւ սեւ ու կարմիր հաղարջ  կավելացնենք, որովհետեւ հաղարջը շատ է ե՛ւ գյուղի այգիներում, ե՛ւ անտառում»,- ասում է Աննան ու հավելում, որ շուկա դուրս գալու համար նաեւ լավ տեսականի ունենալն է կարեւոր:

Նախորդ տարի մուրաբաներ վաճառել են, տեսականին տարբեր է եղել, բոլորի համար, սակայն, նույն գինն են սահմանել՝ 250-գրամանոց տարայով մուրաբան՝ 500 դրամ: Հիմա արդեն ուսումնասիրում են շուկան:
[[gallery5]]
Քարինջի կանայք 4 տարի անընդմեջ մասնակցել են «Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնին»՝ արտադրանքը ներկայացնելով կանանց խմբի համար ստեղծված տարբերանշանով: Հարակից այլ համայնքների կանանց խմբերի հետ մտադիր են հետագայում ներկայանալ միեւնույն տարբերանշանով, որպեսզի արտադրանքի իրացումն ավելի հեշտ լինի: Տարբերանշանի մշակման գործով ու ընդհանրապես մարքեթինգով զբաղվում է «Կանաչ արահետ» կազմակերպությունը:

Նպատակը՝ գյուղական զբոսաշրջության զարգացում

Քարինջը խոշորացված համայնքի կենտրոնից՝ Թումանյանից, 7 կմ հեռավորության վրա է: Ու չնայած գյուղի անբարեկարգ ճանապարհին ու այլ ենթակառուցվածքների բացակայությանը՝ Քարինջի կանանց խմբի համակարգող Աննա Պողոսյանը չի դադարում մտածել գյուղում նոր գործ սկսելու մասին:

Ներկայում փնտրում է այնպիսի ծրագիր, որով հնարավոր կլինի համայնքում գյուղական զբոսաշրջությունը զարգացնել:

Տաթեւիկ Ճուղուրյան (Ալավերդի)
Լուսանկարները՝ Արմեն Հովսեփյանի

Viewing all articles
Browse latest Browse all 750

Trending Articles