Ներկայացնում ենք «Արինսայթս» հետազոտական ընկերության տնօրեն Լիլիթ Ղաբանյանի հոդվածը՝ գրված հատուկ Banks.am-ի համար:Covid-19 համավարակի տարածման առաջին իսկ փուլերից սկսած՝ հետազոտությունների եւ վերլուծությունների համաշխարհային առաջատարները պրոակտիվ կերպով պարբերական հետազոտություններ են իրականացնում՝ անդրադառնալով համավարակի պայմաններում տարբեր երկրների քաղաքացիների սոցիալական տրամադրություններին, իրականության ընկալումներին եւ վարքային փոփոխություններին:
2020 թվականի փետրվար ամսից սկսած՝ IPSOS MORI եւ Kantar միջազգային հետազոտական ընկերությունների կողմից իրականցվել են օնլայն հարցումներ, որոնք կրում ենք պանելային բնույթ, այսինքն՝ հետազոտությունն իրականացվում է կայուն պարբերականությամբ՝ նշված ընկերությունների կողմի հավաքագրված միեւնույն հանրույթի շրջանում:
Այստեղ մեծամասամբ կանդրադառնանք IPSOS MORI ընկերության Global Advisor կոչվող հետազոտությանը, Kantar ընկերության կողմից Մեծ յոթնյակի երկրներում եւ Ռուսաստանում իրականացված Covid19 Barometer հետազոտություններին:
Համավարակի
տնտեսական եւ սոցիալական ազդեցությունների ընկալումները
IPSOS MORI ընկերության
հրապարակումը ցույց է տվել, որ Covid-19 համավարակն ընկալվում է որպես
մեծ սպառնալիք առավելապես ֆինանսական վիճակի տեսանկյունից, քան՝ առողջության. որում, համավարակը որպես սպառնալիք ընկալողների տոկոսն էապես աճել է փետրվարի 15-ից մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում : Հետաքրքիր է նկատել, որ Ֆրանսիայի հարցվողները մնացած ուսումնասիրված երկրների համեմատ ամենաքիչն են համավարակն ընկալել որպես առողջության սպառնալիք. եթե, օրինակ, մարտի 12-14-ն ընկած ժամանակահատվածում հարցման ժամանակ համավարակը որպես առողջության լուրջ սպառնալիք է ընկալել ԱՄՆ-ի եւ Իտալիայի բնակչության 38%-ը, Ռուսաստանի՝ 34%, Գերմանիայի՝ 32%-ը Միացյալ Թագավորության՝ 23%-ը, ապա Ֆրանսիայում նման հարցվողների թիվն ընդամենը 12% է:
Մարտի 21-ի դրությամբ՝ համավարակը որպես տնտեսական սպառնալիք ամենաշատն ընկալել են Վիետնամի (մոտ 70%) եւ Իտալիայի (63%) հարցվողները:
Գծապատկեր 1. Համավարակի ազդեցության ընկալումները սեփական առողջության վրա[[gallery1]]
Գծապատկեր 2. Համավարակի ազդեցության ընկալումները աշխատատեղերի վրա[[gallery2]]
Ipsos MORI ընկերության կողմից իրականացված քաղաքական մոնիտոր հետազոտության (Ipsos MORI Political Monitor) արդյունքները ցույց են տալիս, որ պանդեմիայի արդյունքում տնտեսական օպտիմիզմի մակարդակի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 2008 թվականից հետո: Մարտի 13-16 ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումների արդյունքում հարցվողների 10-ից 7-ը նշել է, որ իր կարծիքով տնտեսությունն ավելի է վատանալու առաջիկա 12 ամիսներին: Միայն 15%-ն է գտնում, որ տնտեսությունը կզարգանա. տնտեսական օպտիմիզմի ցուցանիշը կազմում է -54%: Տնտեսական վատատեսությունն ավելի բարձր է կանանց մոտ, քան տղամարդկանց (համապատասխանաբար՝ 77% եւ 60%):
Տնտեսական համակարգի նկատմամբ հոռետեսական տրամադրությունների մասին են վկայում նաեւ Kantar ընկերության Covid19 Barometer հետազոտության արդյունքները: Օրինակ՝ Ռուսաստանում հարցվողների զգալի մասը՝ 65%, հոռետեսական
է տրամադրված տնտեսական համակարգի վերականգնման նկատմամբ. նրանք գտնում են, որ վերջինիս համար երկար ժամանակ է պահանջվելու, ընկերությունները մեծ դժվարությունների հետ են բախվելու, ինչի արդյունքում գործազրկության ծավալներն են մեծանալու: Պեսիմիստական դիրքորոշումը տարածված է նաեւ Մեծ յոթնյակի երկրներում, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններում (տե՛ս Գծապատկեր 3).
Գծապատկեր 3. «Ես գտնում եմ, որ տնտեսական վիճակն արագ կվերականգնվի, անմիջապես կորոնավիրուսի ավարտից հետո» դատողության հետ համաձայնությունը (%, գնահատվել է 1-5 բալային սանդղակով)[[gallery3]]
Kantar ընկերության կողմից իրականացված՝ ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված Covid19 Barometer`
Մեծ յոթնյակի (G7) հետազոտության արդյունքների համաձայն՝ համավարակը բացասական անդրադարձ է ունեցել հարցվողների զգալի մասի եկամտի վրա. մեծ յոթնյակի քաղաքացիների 71% նշել է, որ իրենց եկամուտը կիսով չափ կրճատվել է: Վերջինս ավելի հաճախ արձանագրվել է Իտալիայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում: Ռուսաստանում մարտի 25-27-ի հետազոտության տվյալներով հարցվածների 25%-ը նշել է, որ կորոնավիրուսն արդեն իսկ ազդել է իրենց եկամտի վրա՝ կրճատելով այն, իսկ 45%՝ ակնկալում է, որ համավարակը ապագայում կանդրադառնա իրենց եկամտի վրա: Միայն 21%-ն է նշել, որ համավարակը որեւէ կերպ չի անդրադառնա իրենց եկամտի վրա: Նույն հաշվետվությունից երեւում է, որ
փոքր թիվ են կազմում այն հարցվողները, ովքեր լավատեսորեն են տրամադրված պանդեմիայի՝ իրենց եկամտի վրա ազդելու հարցի շուրջ. 10 հարցվողից 3-ը նշել է, որ կորոնավիրուսը չի ազդի իրենց անձնական ֆինանսների վրա: Վերջինս ավելի շատ հանդիպել է Գերմանիայում՝ 46%, Ճապոնիայում՝ 35% եւ Ֆրանսիայում՝ 34%:
Հարցվածների կարծիքով պանդեմիան կնպաստի
սոցիալական կապերի ամրապնդմանը, մտերմության աստիճանի բարձրացմանը. չնայած ֆիզիկական հեռավորության մեծացմանը, քաղաքացիները նշել են, որ պանդեմիայի արդյունքում ավելի շատ կմտերմանան իրենց ընտանիքի անդամների եւ ընկերների հետ: Այս կարծիքն ավելի շատ բնորոշ է ասիական երկրներին (Հնդկաստան՝ 72%, Վիետնամ՝ 70% եւ Չինաստան՝ 67%):
Սոցիալական տրամադրություններըKantar եւ Ipsos ընկերությունների հրապարակված հաշվետվություններից կարելի է վերհանել
սոցիալական տրամադրություններին վերաբերող մի շարք միտումներ:
Մարտի 27-31 ընկած ժամանակահատվածում Kantar ընկերության կողմից իրականացված՝ Covid19 Barometer հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ համավարակով պայմանավորված վիճակը 23 երկրներից ամենաշատն անհանգստացրել է Վիետնամի, ՖԻլիպինների եւ Իսպանիայի, իսկ ամենաքիչը՝ Շվեյցարիային, Իսրայելի եւ Գերմանիայի բնակիչներին: Ռուսաստանում, նշված ժամանակահատվածում, հարցվողների 29%-ն է նշել, որ շատ անհանգստացած է համավարակով պայմանավորված իրավիճակով:
Գծապատկեր 4. «Ինձ շատ է անհանգստացնում կորոնավիրուսով պայմանավորված ներկայիս իրավիճակը» դատողության հետ համաձայնությունը 23 երկրներում (%, գնահատվել է 1-5 բալային սանդղակով)[[gallery4]]
Ռուսաստանում իրականացված հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ քաղաքացիները մեծ կորուստ են համարում անվտանգության զգացումը կորցնելը (40%), տանից դուրս գալու հնարավորության սահմանափակումը (36%) եւ մեծ պլաններից հրաժարվելը (օրինակ, աշխատավայրի փոփոխություն, գույքի վաճառք, արձակուրդ եւ այլն, 34%): Ավելի քիչ թվով հարցվողների կողմից որպես կարեւոր կորուստներ են նշվել նաեւ գործողությունների ազատության բացակայությունը (24%), սոցիալական հարաբերությունների սահմանափակումները (18%), սպորտով զբաղվելն (14%) ու երեխաների՝ դպրոց չայցելելը (13%):
Ipsos ընկերության
հետազոտությունը ցույց է տալիս, որ
հարցվածների մեծամասնության շրջանում մտահոգության պատճառ հանդիսանում է ավելի շատ ոչ թե սեփական կյանքը, այլ այն անձանց, ովքեր վարակի տեսանկյունից գտնվում են ռիսկային խմբում: Մատնանշված «ալտրուիստական մտահոգությունն» ավելի շատ տարածված է Բրազիլիայում (70%), Իսպանիայում եւ Միացյալ Թագավորությունում, Մեքսիկայում (61%) եւ Կանադայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում (60%), ավելի քիչ՝ Ճապոնիայում եւ Չինաստանում: Իսկ սեփական կյանքի մասին մտահոգվողներն ավելի շատ վիետնամիցներն ու ռուսաստանցիներն են:
Գծապատկեր 5. Մտահոգությունը սեփական եւ այլ անձանց կյանքի նկատմամբ 15 երկրներում [[gallery5]]
Kantar ընկերության Մեծ յոթնյակի
հետազոտության արդյունքներից եւս նույն միտումն է արձանագրվել. հարցմանը մասնակցածների 73%-ը մտահոգություն է հայտնել իրենց անձի առողջության վրա՝ վիրուսի ազդեցության շուրջ, մինչդեռ ավելի շատ թվով քաղաքացիներ՝ 85%, նշել են, որ իրենց մտահոգում է պանդեմիայի ազդեցությունն իրենց շրջապատող մարդկանց առողջության վրա:
Ipsos ընկերության հարցվողները դրական լույսի ներքո են ընկալում ճգնաժամի ընթացքում նոր հմտությունների ձեռք բերելու հնարավորությունը. քաղաքացիների 44%-ը կարծում է, որ այս ժամանակահատվածը հնարավորություն է՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու համար: Այս առումով ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են հետեւյալ երկրներում. Վիետնամ՝ 75%, Հնդկաստան՝ 74%, Մեքսիկա՝ 64%, Չինաստան՝ 63% ու Բրազիլիա՝ 60%):
Գծապատկեր 6. Նոր գիտելիք ձեռքբերելու հավանականության ընկալումները 16 երկրներում[[gallery6]]
Kantar ընկերության կողմից հրապարակված
տվյալների համաձայն՝ 50 երկրներում միլենիալների խմբին պատկանող հարցվողների զգալի մասը դիտարկում է մեկուսացման ժամանակահատվածը որպես հնարավորություն՝ հանգստանալու եւ առողջ ապրելակերպին բնորոշ վարքային պրակտիկաներ որդեգրելու համար: Նշված խմբի հարցվողները նշել են մեկուսացման ժամանակահատվածում կիրառած առողջ ապրելակերպի այնպիսի սովորություններ, ինչպիսիք են առողջ սնվելը (59%), ավելի շատ քնելը (57%), ֆիզիկական վարժություններ անելը (48%), սեփական անձի զարգացմամբ (44%) եւ մեդիտացիայով զբաղվելը (25%): Մասնավորապես՝ Ռուսաստանում հարցվողների զգալի մասը նշել է, որ ավելի շատ ժամանակ է տրամադրում քնելուն (41%), ընթերցանությանը (37%), անձնային զարգացմանը (32%), հնարավորին չափ շատ արեւային լույսի ներքո գտվելուն (26%) եւ ֆիզիկական վարժություններին (24%):
Գծապատկեր 7. Միլենիալների վարքի փոփոխությունները 50 երկրում[[gallery7]]
Պանդեմիայի տարածմանը զուգահեռ մեծանում է հարցվողների կողմից ինքնամեկուսացման պրակտիկային հավանություն տալը. Ipsos ընկերության
ուսումնասիրված 15 երկրներից 14-ում հարցվածների մեծամասնությունը նշել է, որ ինքամեկուսացվում է՝ պանդեմիայի ծավալները կրճատելու նպատակով: Այս քաղաքացիների թիվն աճել է ապրիլի սկզբին՝ մարտի վերջի համեմատ (հետազոտության երկրորդ ալիքն իրականացվել է ապրիլի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում): Աճը հատկապես նշանակալի է եղել Ռուսաստանում (23%), Վիետնամում (16%), Ավստրալիայում (11%) եւ Մեքսիկայում (8%): Ընդ որում, նկատենք, որ մարտին թերահավատություն կար ինքնամեկուսացման եւ ճամփորդությունները սահմանափակելու քաղաքականությունների նկատմամբ. քաղաքացիների կարծիքով, դրանք չէին կարող կանխել պանդեմիան: Այս մոտեցումը զգալի փոխվել է ապրիլի սկզբին: Այն երկրները, որտեղ 5-ից առնվազն 4 նշել է, որ կիրառում է ինքնամեկուսացման պրակտիկան, հանդիսանում են Իսպանիան (95%), Վիետնամը (94%), ֆրանսիան (90%), Բրազիլիան (89%), Մեքսիկան (88%), Ռուսաստանը (85%), ԱՄՆ-ն եւ Հնդկաստանը (84%):
Ինքնամեկուսացումը նախաձեռնվում է հենց քաղաքացիների կողմից՝ որպես արձագանք պանդեմիայի տարածմանը:
Kantar ընկերության՝ Մեծ յոթնյակի հետազոտության արդյունքների համաձայն՝ ինքնամեկուսացման դիմել է բնակչության զգալի մասը՝ Ֆրանսիա՝ 85%, Իտալիա՝ 75%, Կանադա՝ 67%, ԱՄՆ՝ 64%, Գերմանիա՝ 43%:
Kantar ընկերության՝ մարտին իրականացված COVID 19 Barometer
հետազոտությունը վեր է հանել
«նախկին կյանքին վերադառնալու» նկատմամբ հոռետեսական գնահատականներ. հարցվածների 72%-ը նշել է, որ բավականին երկար ժամանակ կպահանջվի նախկին կյանքին վերադառնալու համար: Միայն 21%-ն է նշել, որ ապրիլ-մայիս ամիսներից հնարավոր կլինի ապրել նախկին «նորմալ» կյանքով:
Հարցվածների մի մասի կարծիքով (38%) ապագան այլեւս նախկինի նման չի լինի, խոսքը թե՛ ազգային տնտեսությունների մասին է, թե՛ սոցիալական բարեկեցության:
Kantar
ընկերության հրապարակման շրջանակներում անդրադարձ է կատարվել հեռուստատեսության՝ որպես տեղեկատվության աղբյուրի նկատմամբ վստահությանը. Ֆրանսիայում (33%), Գերմանիայում (31%), Իտալիայում (37%), Ճապոնիայում (46%) եւ Մեծ Բրիտանիայում (28%) քաղաքացիների համար ամենավստահելի տեղեկատվության աղբյուրը հանդիսանում են հեռուստատեսությամբ թողարկվող լուրերը: Կանադայում նման աղբյուր հանդիսանում է կառավարությունը, իսկ ԱՄՆ-ում՝ առողջապահության կառույցը: Ժամանակի ընթացքում Մեծ Բրիտանիայում որպես հուսալի աղբյուր սկսել է ընկալվել նաեւ քաղաքական գործիչների կողմից հրապարակվող տեղեկատվությունը:
Վստահությունը կառավարությունների կողմից ձեռնարկված քաղաքականության նկատմամբԸստ Kantar ընկերության
տվյալների՝ Իտալիայում, որտեղ Covid-19 ազդեցությունը բավականին մեծ է եւ ծանր, քաղաքացիների 76%-ը նշել է, որ հավանություն է տալիս կառավարության պատասխան գործողություններին եւ քաղաքականությանը՝ պանդեմիայի կանխարգելման նպատակով:
Ավագ տարիքային խմբի ներկայացուցիչներն առավել հակված են մտածել, որ կառավարությունները ճիշտ են կազմում խնդիրների առաջնահերթությունների ցանկը, մինչդեռ երիտասարդների շրջանում 5-ից 2-ը գտնում է, որ քաղաքական շեշտադրումները ճիշտ չեն, քանի որ ավելի շատ ուշադրության է արժանանում տնտեսական համակարգի վերականգնումը, քան՝ առողջությունը:
Չնայած այն փաստին, որ Մեծ յոթնյակի երկրների հարցվածների 44%-ը գտնում է, որ կառավարության գործողությունները բավարար չափով ճիշտ չեն պանդեմիայի դեմ պայքարելու համար (օրինակ, Ճապոնացիների 74% գտնում է, որ իրենց կառավարությունը բավարար չափով հեռուն չի գնում), այնուամենայնիվ, 54% նշել է, որ վստահում է կառավարության որոշումներին ինչ-որ չափով:
Նշված հետազոտության շրջանակներում հարցվողները գնահատել են բավարարվածությունը հանրային ծառայություններով եւ պետության պատրաստվածության մակարդակով: Տրամադրվող հանրային ծառայությունները եւ պետությունների պատրաստվածության մակարդակը բավարար է գնահատվել ամենաշատը Կանադայում (65%), Գերմանիայում (57%) եւ Մեծ Բրիտանիայում (56%), համեմատաբար ավելի քիչ՝ ԱՄՆ-ում՝ 47%, Իտալիայում՝ 44%, Ճապոնիայում(43%) եւ Ֆրանսիայում՝ 33% (
տե՛ս այստեղ):
Ipsos ընկերության կողմից՝ Մեծ Բրիտանիայում իրականացված Ipsos MORI Political Monitor հետազոտության
արդյունքների համաձայն՝ հարցվածների մոտ կեսը՝ 49% գտնում է, որ կառավարությունը հաջողում է հաղթահարում կորոնավիրուսի առաջ բերած խնդիրները հաղթահարելու գործում, ընդ որում երիտասարդներն ավելի քննադատորեն են մոտենում են կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը, քան ավագ սերնդի ներկայացուցիչները: 18-34 տարեկանների փոքր մասն է՝ 28%-ն է նշել, որ կառավարությունը լավ է հաղթահարում խնդիրները՝ 70% մեծահասակների համեմատ: Նշված հետազոտության արդյունքները փաստում են, որ բրիտանացիները մեծամասամբ գոհ են կառավարության եւ վարչապետ Բորիս Ջոնսոնի աշխատանքից. Հարցվողների՝ մոտ կեսը՝ 48%, բավարարված է կառավարության, իսկ 52%-ը վարչապետի աշխատանքով:
Գոհունակությունը միջազգային համագործակցության մակարդակիցKantar ընկերության
հրապարակման համաձայն՝ պանդեմիայի կանխարգելման եւ դրա արդյունքում ի հայտ եկած խնդիրների լուծման շուրջ համախմբված պետությունների համագործակցության վերաբերյալ հարցվողները հիմնական դրական կարծիք են հայտնել. մատնանշված համագործակցությունը գոհացնող է գնահատվել Կանադայում 71%-ի կողմից, ԱՄՆ-ում՝ 65% կողմից, Մեծ Բրիտանիայում՝ 62%, Ֆրանսիայում՝ 54%, Գերմանիայում 45% եւ Իտալիայում ու Ճապոնիայում՝ 37% կողմից: